Categories: Գլխավոր

Նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և այն համարել անհետաձգելի:

Փաթեթի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակում:

Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման չափանիշների ու պայմանների վերանայման և հստակեցման նպատակով առաջարկվում է վերանայել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 33-րդ, 38-րդ և 49-րդ հոդվածները, քանի որ դրանք պարունակում են տեղեկանքների ներկայացման դրույթներ, մասնավորապես դիմումատուի՝ ՀՀ-ում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնց տիրապետում է լիազոր մարմինը: Անհրաժեշտություն է առաջացել նաև ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականություները:

«ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքով կարգավորված չեն նաև տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման ժամանակ իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի հետագա օգտագործման իրավահարաբերությունները: Ընդերքի ողջամիտ օգտագործման նպատակով նախատեսվում է սահմանել մեկանգամյա թույլտվության տրամադրում, համաձայն որի՝ իրավաբանական անձին հնարավորություն կընձեռվի համապատասխան նախագծի կամ թույլտվության առկայության դեպքում ընդերքի որոշակի տեղամասից կատարված նշյալ հանույթի օգտագործումը: Իսկ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնելու թույլտվության կարգը և ընդերքի տրամադրման պայմանները, ժամկետները և հանույթի տնօրինման պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը:

editors

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago