Հայաստան
29.12.2022

Սամվել Բաբայանը Սիվիլնեթի եթերում Թաթուլ Հակոբյանին «սատկացնելու» կոչ է անում

Սամվել Բաբայանը Սիվիլնեթի եթերում Թաթուլ Հակոբյանին «սատկացնելու» կոչ է անում

Սամվել Բաբայանը Սիվիլնեթի եթերում Թաթուլ Հակոբյանին սատկացնելու կոչ է անում

Քիչ առաջ իմ ընկերներից մեկը ինձ ուղարկեց Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար և այսօրվա Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Սամվել Բաբայանի հարցազրույցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ, որտեղ իմ հասցեին հնչում են անկիրթ, սանձարձակ ու վիրավորական խոսքեր, այդ թվում՝ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ բացահայտ կոչ (հարցազրույցում՝ 25:00-ից):

Հարգարժան Բաբայանը, որի հետ մի շարք հարցազրույցներ եմ վարել Հայաստանում և Արցախում, իմ “Արցախյան օրագիր” գրքում ներկայացրել որպես կարևոր գործող անձ, վիրավորվել է իմ այն հայտարարությունից, որ 1998 թվականին Հայաստանում իրականացրած հեղաշրջամ պատասխանատուները, որոնց մեջ ես նշել եմ նաև նրա անունը, թույլ չտվեցին ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն հաստատել և նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում:

Պարոն Բաբայանի հետ հեղաշրջման պատասխանատուների շարքում նշել եմ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ինչպես նաև՝ Արկադի Ղուկասյանին, Վարդան Օսկանյանին: Մի քանի անգամ գրել եմ, որ նրանք էին, որ Արցախի հարցն օգտագործելով, Հայաստանում իրականացրեցին հեղաշրջում, եկան իշխանության և թույլ չտվեցին կարգավորում:

Հարգարժան Բաբայանը, մասնավորապես, առաջարկում է ՍԱՏԿԱՑՆԵԼ ինձ (չի նշում, թե ով պիտի այդ մարդասպանությունը կատարի, գուցե Սիրիայում ծնված ՍիվիլՆեթի հիմնադիրներ Վարդան Օսկանյա՞նը կամ Սալբի Ղազարյա՞նը, իսկ գուցե ՍիվիլՆեթի խմբագիր Կարեն Հարությունյա՞նը կամ Արշալույս Մղդեսյա՞նը, կամ գուցե հենց ինքը՝ պարոն Բաբայա՞նը), քանի որ ես կողմ եմ եղել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը, որ այս օրը չհասնենք:

Պարոն Բաբայանը ՍիվիլՆեթի եթերն օգտագործելով, ըստ էության, հասարակությանը կոչ է անում չհանդուրժել իմ նմանների գոյությունը և ՍԱՏԿԱՑՆԵԼ: Սիվիլնեթը զրույցի այդ հատվածը որևէ կերպ չի կրճատել կամ մեղմել՝ հավատարիմ մնալով խոսքի ազատության սուրբ առաքելությանը:

Ինքը, պարոն Բաբայանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր և ուղիղ պատասխանատվություն է կրում ի պաշտոնե, փակ նիստում առաջարկում էր Ռուսաստանից ժամանակ խնդրել՝ Արցախի ԲԵԶԱԳԱՎՈՐԱՉՆԻ կապիտուլյացիայի համար: Այսօր պարոն Բաբայանը ինձ է մեղադրում պարտության մեջ, երբ ինքը 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր:

Իմ կրթվածությունը և դաստիարակությունը թույլ չի տալու որևէ մեկի, այդ թվում պարոն Բաբայանի հասցեին հնչեցնել վիրավորական հայտարարություններ, մանավանդ, որ Արցախի ՊԲ նախարարը մեծ ավանդ ունի 1991-1994թթ պատերազմում, ես միայն խոսել ու կխոսեմ քաղաքական պատասխանատվության մասին, սակայն մյուս կողմից այս հարցազրույցը և ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ կոչը պետք է արժանանա իրավական գնահատականի:

Առաջիկայում ես իմ իրավաբանի/փաստաբանի օգնությամբ պատշաճ գործընթաց եմ սկսելու պարոն Բաբայանի և ՍիվիլՆեթի դեմ, որտեղ սիրով ու նվիրումով աշխատել եմ 10 տարի:

Ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ հրապարակային կոչը հնչել է Արցախի հերոսի շուրթերից և ՍիվիլՆեթի լսարանից, ինչը նշանակում է, որ ինձ կյանքից զրկելու սպառնալիքը հավասարապես կիսում են երկուսն էլ:

Այս մասին գրել է Թաթուլ Հակոբյանը

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ