Uncategorized @hy
05.01.2023

 ԱՄՆ-ն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում․Ն․Փրայս

 ԱՄՆ-ն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում․Ն․Փրայս

 ԱՄՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում կայուն խաղաղության հասնելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին օգնելուն:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ տեղեկացնելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին:

«Դեսպան Ռիքերի աշխատանքը՝ որպես Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել է կառուցել կազմակերպված գործընթաց անհանգիստ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները հատկացնում է՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, ինչպես նաև աջակցելու Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ որպես Ժնևի միջազգային քննարկումների մեր պատվիրակության ղեկավար», – ասել է Փրայսը:

Նա շեշտել է, որ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնավարությունն ի սկզբանե նախատեսված է եղել  կարճ ժամկետով:

«Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խթանել անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագա:

Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Նեդ Փրայսը նաև նշել է, որ տարածաշրջանից դեսպան Ռիքերի հեռանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարությունը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կշարունակի ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասին:

«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինկենն անձամբ ներգրավված է այս գործընթացում. նա ցույց է տվել այդ անձնական ներդրումը՝ հանդիպումներ կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև, պարբերաբար խոսելով նրանց հետ: Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ», – հայտնել է Նեդ Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը շեշտել է, որ Միացյալ Նահանգների մոտեցումն է՝ օգնել կողմերին միմյանց հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ կառուցողական կերպով և կայուն, երկարատև լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնել:

Իսկ թե ով կփոխարինի Ֆիլիպ Ռիքերին կամ արդյոք այդ պաշտոնը թափուր կմնա, Նեդ Փրայսը չի մեկնաբանել:

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ