Հայաստան
05.01.2023

Շուշիի անկման դրվագը քննվում է առանձին քրեական գործով.Ա․ Քյարամյան

Շուշիի անկման դրվագը քննվում է առանձին քրեական գործով.Ա․ Քյարամյան

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգվում են: Քյարամյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Վարույթների ձգձգման մասին խոսելիս՝ նախ պետք է անդրադառնանք երկու գործոնի՝ վարույթների ծավալին և վարույթների քննության որակին: Եթե մենք ծավալային առումով ենք քննարկում պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերը, ապա ես պետք է նշեմ, որ շատ դետալային քննություն է իրականացվում, և մենք քննության շատ լայն շրջանակ ենք վերցրել, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բացահայտել հանրությանը և քննությանը հետաքրքրող բոլոր հարցերը:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է նշեմ, որ մենք ընդհուպ դիվիզիայի մակարդակից մինչև վաշտի մակարդակ քննություն ենք անում, կորպուսի մակարդակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում: Քննության այս բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտության վրա հասնելուն»,- մանրամասնել է Քյարամյանը:

Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ: «Մենք պատերազմի վերաբերյալ քրեական գործերը բաժանել ենք երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր:

Առանձին քրեական գործով է քննվում Շուշիի անկման դրվագը: Առանձնացված վարույթով է քննվում նաև բոլորին հայտնի հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի վերաբերյալ գործը: Մենք ունենք քրեական գործ, որը վերաբերվում է նախապատերազմական իրադրությանը, որը շատ կարևոր քրեական գործ է:

Ունենք քրեական գործ պատերազմի ընթացքում և պատերազմից առաջ զորահավաքի կազմակերպման հարցերին վերաբերվող: Այս բոլոր քրեական գործերը իրենց մեջ ներառում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր դրվագներ»,- նշեց Արգիշտի Քյարամյանը:

Քննչական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով կատարվող քննության որակին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Նրա խոսքով՝ շատ հստակ խնդիր է դրված, որ այս գործերով պետք է 100 տոկոսանոց հիմնավորվածություն և ներքին համոզմունք ունենան, որպեսզի կարողանան գործերի ընթացքը լուծել:

«Ցանկացած փաստ մի քանի անգամ ստուգվում և վերստուգվում է»,- նշեց քննչական կոմիտեի նախագահը:Արգիշտի Քյարամյանը նշեց, որ կան շուրջ 7 տասնյակից ավել սպաներ, որոնք քրեական գործերով ներգրավված են որպես մեղադրյալներ: «Դատավճիռներ, որքանով որ ես տեղյակ եմ, չկան»,- ասաց նա:

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ