«44-օրյա աղետալի պատերազմը ջախջախեց հայ իրականության բազմաթիվ առասպելներ (հիմա նորերն են ստեղծվել/ստեղծվում, ավելի բթացնող ու վտանգավոր),-գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ հավելելով․
Մոլորակի 10 միլիոն ՀԱՅԵՐԻՍ հավաքական ուժը/տկարությունը այս օրերին ցուցիչ է:
Ի պատասխան Արցախի 120 հազար հայությանը 25 օր շրջափակման տակ պահող Ադրբեջանի և նրա դաշնակից Ռուսաստանի, մենք չենք կարողանում անգամ 25 րոպե 12 կամ 2 աշխատակից ունեցող մի շենք/դեսպանատուն շրջափակել:
Ես անձնապես պատրանքներ չեմ ունեցել և ոչ էլ հրաժեշտ եմ տալիս պատրանքներին, ես սա իմացել եմ և ուղղակի արձանագրում եմ»:

















