Հայաստան
09.01.2023

Հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացը․Ա․Բաբաջանյան

Հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացը․Ա․Բաբաջանյան

Ա«Անցնող շաբաթ շեշտակիորեն ավելացավ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքների թիվը։ Պետքարտուղարության խոսնակն իր գրեթե ամենօրյա բոլոր բրիֆինգներում հատուկ անդրադարձ էր կատարում Լաչինի խնդրին, ամերիկացի պաշտոնյաներ, այդ թվում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կարևոր շեշտադրմամբ հանդես եկավ Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու անհրաժեշտության մասին, այս անգամ որպես իրավիճակի պատասխանատու ավելացնելով նաև Ռուսաստանին։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևոր հեռախոսազրույց ունեցավ, այս շաբաթ սպասվում է նախարարի հեռախոսազրույցը ամերիկացի գործընկերոջ՝ Բլինքենի հետ։ Եվ առհասարակ, առանց երկմտանքի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը ներկա պահին նոր էսկալացիա թույլ չտալու իմաստով անպատկերացնելու դեր է խաղում։

Չբացառելով նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի, իսկ գետնի վրա ԵՄ-ի ջանքերով, Հայաստանը կարողանում է ժամանակ շահել և խուսափել Ռուսաստանի հրահրմամբ լոկալ կամ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից։

Սակայն այդ ամենով հանդերձ՝ ծագում է պարզ մի հարց՝ ե՞րբ և ինչպե՞ս հայ-ամերիկյան հարաբերության արդյունքը կտեսնի, կշոշափի Հայաստանի քաղաքացին, բայց ոչ՝ այս կամ այն հեռախոսազանգի, հայտարարության, թվիթի, ծրագրի, թրեյնինգի, սեմինարի կամ մրցույթի տեսքով, այլ պարզապես պետական ընթացքի, ընդհանրապես կենսակերպի, համակարգային և ինստիտուցիոնալ զարգացման:

Ինչո՞ւ համար է այդ ամենը կարևոր, որովհետև ԱՄՆ-ը համակարգային, ինստիտուցիոնալ պետականության անվիճելի առաջատարն է, և այդ իմաստով ամերիկյան փորձը Հայաստանի համար անգնահատելի օժանդակություն է:

Բայց երեք տասնամյակից ավելի, քառորդ դար ինտենսիվ շփումների, ավելի քան 2 միլիարդ դոլարի միայն նվիրատվության և տարատեսակ այլ ֆինանսատեխնիկական և քաղաքական օժանդակությունների պարագայում, իսկ վերջին երկու տարիներին անվտանգային և ենթակառուցվածքային ուղղություններով ամենաբարձր մակարդակի հանձնառություններին զուգահեռ, հայ-ամերիկյան հարաբերությունն ինքը չի ստացել ինստիտուցիոնալ համակարգային բնույթ և գտնվում է, այսպես ասած, հախուռն, լոկալ ծրագրային մակարդակի, լոկալ խմբային հարթությունների վրա:

Ավելին՝ նույնիսկ հնարավոր է կասկածել անգամ լոկալ խմբերի արդյունավետության, օգտակար գործողության գործակցին, քանի որ այդ խմբերում ներգրավված շատերի համար հայ-ամերիկյան հարաբերություն ինքնին՝ որպես Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման խորքային, հիմնարար, ռազմավարական պահանջարկ, գոյություն չունի, և կա ընդամենը որոշակի կորպորատիվ հետաքրքրություն՝ ըստ իրավիճակի:

Գործնականում սա հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացն է՝ հարաբերությունների հետագա խորացման գործընթացում ինստիտուցիոնալության, ցանցային բնույթի բացակայությունը, ինչն էապես ազդում է արդյունքների թե՛ ծավալային, թե՛ հեռանկարային արդյունավետության վրա և հարաբերությունն իր ընդհանուր ծավալով դարձնում գործնականում քիչ մրցակցային՝ բերելով նրան, որ իր որակական, արժեհամակարգային, քաղաքակրթական հատկանիշներով լինելով անհամեմատ ավելի բարձր, Հայաստանի պետական շահին և անվտանգությանը խորապես ավելի համահունչ, այդուհանդերձ՝ համեմատության մեջ այդ հարաբերությունը տանուլ է տալիս հայ-ռուսական անգամ բուտաֆորիկ հարաբերությանը:

Դրան զուգահեռ, ըստ ամենայնի, ամերիկյան կողմի համար այդ առումով առանցքայինը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելը, տեմպը պահելն է, տարածաշրջանում մնայուն բազմակողմ ներկայություն ապահովելն է, քանի որ խորքային առումով Նահանգները ներկայումս Հայաստանում չի տեսնում ինստիտուցիոնալ, ցանցային հարաբերության ձևավորման կայուն և վստահելի, կենսունակ գործընկերային ներուժ և առավել խորքային արդյունքի հեռանկարը դիտարկում է արդեն Նահանգներ-Թուրքիա, Նահանգներ-Իրան, Նահանգներ-Ռուսաստան, Նահանգներ-ԵՄ, Նահանգներ-Ֆրանսիա հարաբերության ընթացքի ու ելքի պրիզմայով»:

Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ