ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինային Stryker մարտական զրահատեխնիկայի խմբաքանակ ուղարկելու հնարավորությունը՝ այդպիսով նախապատրաստվելով Ռուսաստանից սպասվող հարձակմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթվա վերջին կարող է հայտարարել օգնության նոր փաթեթի մասին։
Թե արդյոք այս փաթեթում կներառվեն Stryker զրահամեքենաները, դեռևս հայտնի չէ, քանի որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Միաժամանակ թերթի զրուցակիցներն ընդգծել են, որ վարչակազմը կարող է հաջորդ փաթեթով ուղարկել այդ զրահափոխադրիչները։
Մանրամասները՝ հղումով։

















