Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին Մելլի Մեջլիսի իններորդ նստաշրջանում կայացած այսօրվա նիստում հանձնարարականներ է տվել պետական կառույցներին՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էխթիմադ Մամեդովը:
Նրա խոսքով, նախագահ Իլհամ Ալիևը զգալի քայլեր է ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ.
«Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանձնարարել է Ինքնավար Հանրապետության բոլոր գերատեսչություններին, հաստատություններին և կազմակերպություններին ուժեղացնել իրենց գործունեությունը այս ուղղությամբ»:

















