Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։
Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգ կատարած իր վերջին այցի ժամանակ հայկական կողմի դիրքորոշումը համընկել է Ռուսաստանի մոտեցման հետ, ինչի հիման վրա ՌԴ կառավարության փոխվարչապետը հայտարարության տեքստ է պատրաստել։
«Ես պատրաստ էի ստորագրել այն, բայց Ադրբեջանը չցանկացավ ստորագրել այդ հայտարարությունը»,-ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց Հայաստանի առաջարկի մասին, այն է՝ սահմանային հսկողությունը ժամանակավորապես պատվիրակել ինչ-որ միջազգային օպերատորի։
«Սակայն Բաքուն մերժեց նաև այս առաջարկը։ Այնուամենայնիվ, մեր բոլոր առաջարկներն ուժի մեջ են»,- հավելեց վարչապետը։

















