Նստացույցից հետո ես վերադարձել եմ իմ աշխատանքային ռեժիմին, Երևանում եմ։ Ստիպված եմ անդրադառնալ տարածվող բամբասանքներին, թե վերադարձել եմ Ստեփանակերտ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Արդեն երեսուն օր է, ինչ մենք Երևանում ենք։ Ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա և բոլոր մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները: Նույնիսկ եթե որևէ հնարավորություն լինի վերադառնալու, ինձ համար սկզբունք է՝ որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդի մնացած հատվածից»,- հայտնել է Բեգլարյանը:

















