Հայաստան
11.01.2023

Դեռևս ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել․ ՀԱՊԿ քարտուղարություն

Դեռևս ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել․ ՀԱՊԿ քարտուղարություն

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ վերջինիս հայտնած լուրի հետ, որ Հայաստանը նպատակահարմար ներակ պահին չի համարում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել ՀՀ տարածքում։

Քարտուղարությունից նշել են, որ Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատած, 2023 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման համատեղ պատրաստման պլանի համաձայն՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, և Երևանն էլ հաստատել է այն։

«Ներկա դրությամբ հայկական կողմից սահմանված կարգով պաշտոնական ծանուցում չի ստացվել տվյալ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ։

Մենք հասկանում ենք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ինչը կարող է թույլ չտալ այս տարի ամբողջապես անցկացնել պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ու Միասնական շտաբը ձեռնարկում են առավելագույն քայլերը, որ համատեղ զորքերի մարտական ​​պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն իրենց պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման։

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյան հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։ 

Ավելի ուշ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ 

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ