Հայաստան
12.01.2023

Ադրբեջանի նախագահը իր իսկ հայտարարությամբ ընդունել է, որ միջանցքի մասին պնդումները որևէ աղերս չունեն եռակողմ հայտարարության հետ. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի նախագահը իր իսկ հայտարարությամբ ընդունել է, որ միջանցքի մասին պնդումները որևէ աղերս չունեն եռակողմ հայտարարության հետ. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով վերջապես անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունի։ Արմենպրեսին տված հարցազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է՝ հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Հունանյանը նաև նշել է՝ Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարություններով ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ադրբեջանի նախագահն իր այս հայտարարությամբ ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի: Ադրբեջանն ընդունում է, որ իր գործողությունների վերջնանպատակը Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելն է, Լեռնային Ղարաբաղի հայությանը իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկելն է:

Այս պայմաններում միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հստակ գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և փրկել արցախահայությանը վերահաս արհավիրքից: Չի կարելի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել հայրենիք ունենալու և իրենց հայրենիքում կենսագործունեության բնական իրավունքից։

-Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ տերմինը չկա: Միաժամանակ, սպառնացել է թե «միջանցքը լինելու է՝ անկախ նրանից Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ»: Ինչ կարող եք ասել այս առումով:

-Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ: Մենք պատրաստ ենք ազգային օրենսդրության շրջանակում դա իրականացնել ամենակարճ ժամանակահատվածում՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Միաժամանակ, Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը։

Ողջունելի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես ինքն էլ անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: Հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Իսկ ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ակնառու կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարհանքը:

Հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Լրահոս
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
21:13
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
17:20
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
Հայաստանի Հանրապետության համբերությունը կարող է սպառվել. ո՞րն է մեր երեք հակաքայլերը
16:17
Հայաստանի Հանրապետության համբերությունը կարող է սպառվել. ո՞րն է մեր երեք հակաքայլերը
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
14:13
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց
12:26
Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց
Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
17:29
Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն
16:39
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
15:19
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՔԿ-ին՝ պահանջելով հերքում և 1 դրամ
14:23
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՔԿ-ին՝ պահանջելով հերքում և 1 դրամ
Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ «լիակատար ռազմական հաղթանակի» մասին
12:12
Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ «լիակատար ռազմական հաղթանակի» մասին
Մենք պահանջում ենք ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել. Վարդևանյան
16:57
Մենք պահանջում ենք ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել. Վարդևանյան
Եվրահանձնաժողովը Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն
16:39
Եվրահանձնաժողովը Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
16:32
Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ պահվածքին․ Աշոտյան
16:18
Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ պահվածքին․ Աշոտյան
Մեզ մի պարտյա հավ էիք տվել, շնորհակալություն. բարեգործության արգելքը խախտելու դեպք
16:09
Մեզ մի պարտյա հավ էիք տվել, շնորհակալություն. բարեգործության արգելքը խախտելու դեպք