Լրահոս 24/7
13.01.2023

Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով այցելում է Հայաստան, եւ այցը կարելի է պատմական համարել:

«Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն: Մեր հարաբերությունները բարեկամական ու ջերմ են, Ֆրանսիան մեր երկրի ու մեր քաղաքացիների համար հարազատ երկիր է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերն Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության ու ագրեսիվ գործողությունների դեմ ժողովրդավարական Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության ու աջակցության հարցում:

Խոսելով հետպատերազմյան Արցախից եւ Լաչինի ճգնաժամից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել այդ խնդիրների լուծման հարցում մեր երկրին աջակցելու համար: Նա հիշատակել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 44-օրյա պատերազմից հետո ընդունված բանաձեւերը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւի ընդունումը: Կողմերը մանրամասն քննարկել են այս պահին Արցախում տիրող իրավիճակը՝ անընդունելի համարելով ադրբեջանական կողմից 120.000 հայերի իրավունքների ոտնահարումը:

Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկու երկրների խորհրդարանների միջեւ ծավալված սերտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի նշանակալի ավանդը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ կարող է Ֆրանսիան դիտարկել որպես հուսալի բարեկամի:

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք երեկ, այսօր եւ միշտ»,- նշել է նա՝ հավելելով, որ երկու երկրների Ազգային ժողովների միջեւ համագործակցության վերաբերյալ այսօր ստորագրվելիք Համաձայնագիրն ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդի եւ էլ ավելի կխորացնի արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական եւ գործնական հարաբերությունները բոլոր մակարդակներով:

Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրել են հետագա համագործակցությունն ընդլայնող համաձայնագիր, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: ԱԺ նախագահները հանդիպումը եզրափակել են խորհրդանշական ծառատունկով:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան