Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սոլեդարը գրավելու մասին։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ հունվարի 12-ի երեկոյան ավարտվել է Սոլեդարի գրավումը, որը «մեծ նշանակություն ունի հաջող հարձակողական գործողությունների շարունակման համար»։
Նշվում է, որ Սոլեդարի նկատմամբ վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները Բախմուտում։
Հունվարի 13-ի առավոտյան Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Սոլեդարում գիշերը «թեժ է եղել», մարտերը շարունակվել են։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը գրեթե ողջ ուժերը նետել են Դոնեցկի ուղղությամբ, սակայն ուկրաինական զորքերը ետ են մղել հարձակումները։

















