ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է ընդունել չդիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ըստ նրա, իրենց որոշումը պայմանավորված է նրանով, որ ցանկանում են ընդդիմությանը խորհրդարան գալու և աշխատելու հերթական հնարավորությունը տալ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներ նախորդ նստաշրջանի կեսից ավելին քվեարկություններին չեն մասնակցել, ինչից հետո նրանց մանդատից զրկելու հարցը մտնում է ԱԺ խորհրդի օրակարգ։
Այն մեկ շաբաթով հետաձգվել է, քանի որ ընդդիմադիրները չեն մասնակցել խորհրդի նիստին։

















