Ռուսաստանը և ԱՄՆ-ն չեն կատարել քրդական ուժերին սիրիական շրջանների մի մասից դուրս բերելու իրենց պարտավորությունները։
Այս մասին Հռոմում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, այս թեման ինքը մտադիր է քննարկել ամերիկացի գործընկերների հետ․
«ԱՄՆ իմ այցի ժամանակ մենք կխոսենք Սիրիայի մասին: Որովհետև նրանք (ԱՄՆ) շարունակում են աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին: Մեզ համար դա սպառնալիք է»,։

















