Եվրախորհրդարանը հունվարի 18-ին լիագումար նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկի Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքները, հայտնում է Եվրախորհրդարանի կայքը։
Նշվում է, որ լիագումար նիստում քննարկումները տեղի կունենան հունվարի 18-ին, որից հետո հունվարի 19-ին տեղի կունենա քվեարկություն:
«Ընթացակարգի ենթատեսակ» սյունակում նշված է հետեւյալը՝ «հրատապ քննարկում կամ բանաձև»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատրվակով փակել են Լաչինի միջանցքը՝ ամբողջապես շրջափակման մեջ պահելով Արցախը և ստեղծելով հումանիտար ճգնաժամ 120,000 արցախցիների համար։

















