Լաչինի միջանցքով հաղորդակցությունն ավելի քան մեկ ամիս է՝ արգելափակված է:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«Ամեն օր առևտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։
Միջանցքով (Լաչինի – խմբ․) ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- նշել է պաշտոնյան։

















