ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հունվարի 31-ին հանրային լսումներ կանցկացնի Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ռասայական խտրականության մեջ։
Դատարանի մամուլի հաղորդագրության համաձայն, լսումները վերաբերելու են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու միջնորդությանը:

















