Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Թվիթեր»-ի էջում կրկին Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը.
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումները նվազում են։
Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը»։

















