ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է Թուրքիային F-16 մարտական ինքնաթիռների մեծ խմբաքանակի հնարավոր մատակարարման մասին։ Նման խնդրանքով Թուրքիան շուրջ մեկ տարի առաջ դիմել էր Սպիտակ տանը։
Թուրքիան ցանկանում է գնել նոր սերնդի 40 հատ F-16 ինքնաթիռ և արդիականացման փաթեթներ՝ 80-ից ավելի հին մոդելի ինքնաթիռների համար։ Հատկանշական է, որ ներկայում Կոնգրեսը քննարկում է Հունաստանին 40 հատ F-35 ինքնաթիռ մատակարարելու հարցը։
Միաժամանակ հայտնի է, որ Հունաստանի հետ լարված հարաբերություններ ունեցող Թուրքիան դուրս է մնացել F-35 ծրագրից՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ F-16-երի հարցով Վաշինգտոն-Անկարա գործարքը կարող է ճնշման լծակ դառնալ Թուրքիայի վրա՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն ստանալու համար։

















