Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը դատապարտել է պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիին մահապատժի ենթարկելու՝ Իրանի իշխանությունների որոշումը։
«Ես ցնցված եմ Իրանում Բրիտանիայի և Իրանի քաղաքացի Ալիռեզա Աքբարիի մահապատժից»,- գրել է Սունակը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա այդ արարքը բարբարոսություն է անվանել և նշել, որ Իրանի իշխանությունները չեն հարգում մարդկանց իրավունքները։
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարին, ով մեղադրվում էր Մեծ Բրիտանիայի օգտին կատարած լրտեսության մեջ, այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել։