Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: