Լրահոս
14.01.2023

Միջազգային հանրության աչքի առաջ կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում․ հայտարարություն

Միջազգային հանրության աչքի առաջ կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում․ հայտարարություն

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

«Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական,

Հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով),

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին,

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին,
Դատավորների միջազգային միությանը,

Իրավաբանների միջազգային հանձնաժողովին,

Դատավորների եվրոպական միությանը,

Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը

Հարգելի՛ գործընկերներ,

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով, Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ պետք է կապեր միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն 34 օր փակ է:

Ադրբեջանական իշխանությունները, խախտելով եռակողմ համաձայնագրի դրույթները, ավելի քան 120 000 բնակչությանը զրկել են կենսաապահովման տարրական միջոցներից և պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:

Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորել հնարավորությունից:

Վերը թվարկվածներից բացի, պարբերաբար խնդիրներ են առաջանում դեպի Արցախ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև՝ ինտերնետ հասանելիության հետ:

21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, լռության և անգործության ներքո կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում:

Հակիրճ նկարագրելով Արցախում տեղի ունեցող և օրըստօրե վատթարացող իրավիճակը՝ խնդրում եմ Ձեր աջակցությունը, որպես հեղինակավոր կառույցների, բարձր հարթակներում խնդիրը լսելի դարձնել, հնարավոր բոլոր գործիքակազմերն օգտագործել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում»:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան