Չեխիայում հունվարի 14-ին ժամը 8:00-ին վերսկսվել է հունվարի 13-ին մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Չեխիայում բոլոր ընտրություններն ավանդաբար անցկացվում են երկու օրվա ընթացքում:
Եթե Հանրապետության նախագահի թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չհավաքի ձայների 50%-ից ավելին, ապա հունվարի 27-28-ին կկայանա քվեարկության երկրորդ փուլը, որում կընդգրկվեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները:
Երկրորդ փուլում հաղթելու համար նրանցից մեկին անհրաժեշտ կլինի հավաքել ձայների մեծամասնությունը։
Հավելենք, որ երկրի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել 8 հոգի. նախագահական մրցավազքում ֆավորիտներն են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար, պահեստային բանակի գեներալ, 61-ամյա Պյոտր Պավելը, նախկին վարչապետ, դոլարային միլիարդատեր 68-ամյա Անդրեյ Բաբիշը։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…