Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը:
«Հարկավոր է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին:
Շատերն են քննադատել շրջափակումը, սակայն հարկավոր է գործողություններ ձեռնարկել»,-գրել է մեր անվանի հայրենակիցը։
Փաթափությանն իր գրառմանը կցել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած ծանր իրավիճակի մասին CNN-ի հրապարակած հոդվածը։

















