Լրահոս
16.01.2023

Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:

Բացի այդ, Ֆրանսիան կարևորում է այն գործողությունների իրականացումը, որոնք կբերեն խաղաղության հաստատման, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի բացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը:

Այս մասին Արմենպրեսին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որի գլխավորած պատվիրակությունն օրերս Երևանում էր:

«Ֆրանսիայի ջանքերը սահմանափակվում են ոչ միայն մեր հայտարարած, մեր ցուցաբերած համերաշխությամբ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններով՝ միջազգային ամենաբարձր մակարդակով, որոնց նպատակն է այս տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն: Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած այս հանդիպման արդյունքներից մեկն է նաև ԵՄ-ի դիտորդական խմբի տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով, որը թույլ տվեց մեղմել լարվածությունը:

Կարծում եմ, որ Եվրամիության հետ պետք է շարունակել այս ուղղությամբ ջանքերը: Այդ առումով մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան»,-շեշտել է Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակը։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան