Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։

















