Լրահոս
16.01.2023

Կիկաբիձեն մերժել էր Ալիևի՝ մեծ հոնորարով առաջարկը․ ուշագրավ պատմություն

Կիկաբիձեն մերժել էր Ալիևի՝ մեծ հոնորարով առաջարկը․ ուշագրավ պատմություն

Նախօրեին տեղեկացրել ենք, որ 85 տարեկանում մահացել է խորհրդային եւ վրացի երգիչ, դերասան ու ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն:

Հայտնի է, որ Կիկաբիձեն շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկի) ու առհասարակ հայերի հետ: Կիկաբիձեն անկեղծացել էր, որ ինքը, թեպետ, քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն առիթ է ունեցել խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին: Մասնավորապես ինչպես պատմում է Կիկաբիձեի վաղեմի ընկեր, դերասան՝ Սերգո Պետրոսյանը, ով երկար տարիներ ապրում է Թբիլիսիում, Կիկաբիձեն՝ Բաքվում հյուրընկակության ժամանակ զրույց է ունեցել նախագահ Ալիևի հետ:

Երբ Բաքվի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, Կիկաբիձեն իր հյուրերի հետ ընթրելիս է եղել, սրահ են ժամանել կառավարության անդամներ, որոնց թվում նաև նախագահը:

Չմանրամասնելով զրույցի ողջ բնույթը, Սերգոն պատմել է, որ Կիկաբիձեն հարգալից կերպով մերժել է Ալիևի այն խնդրանքը, որով հայտնի դերասանը պետք է նկարահանվեր մի պատմական ֆիլմում, որտեղ պետք է խաղար բռնագաղթվածի դեր ու ստանար շատ մեծ հոնորար:

Մի կերպար, ըստ որի Կիկաբիձեն ադրբեջանցի է, ում իբրև թե տեղահան են հանել Արցախից։ Կիկաբիձեն մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատմությունից քաջատեղյակ է ու համարում է, որ չի կարելի այն կեղծել: Այսքանը ասելով, մեծ դերասանը քիչ անց լքել է ռեստորանը՝ խնդրելով իրեն տեղափոխել հյուրանոց:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան