ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին այսօր ժամանել է Ուկրաինա։
Այս մասին պաշտոնյան գրել է Twitter-ի իր էջում։
«Ինը ժամ տեւած ճանապարհից հետո գնացքով հասանք Կիև։ Ես ակնկալում եմ արդյունավետ հանդիպումներ Ուկրաինայի ղեկավարների հետ՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման և մարդկանց օգնելու ուղիները քննարկելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

















