ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը:
Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ Երևանը նախատեսում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու:
Հատկանշական է, որ ծրագիրն ունի էներգախնայողության բաղադրիչ. նատրիումային լամպերը փոխարինվում են էներգախնայող LED լուսատուներով:

















