Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար:
Ատոմյանը 2012-2015թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2015-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2019-2021թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:
23.06.2021-15.09.2021թթ. ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:
2021թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:

















