Իսրայելցի տասնյակ ականավոր գիտնականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ բաց նամակով դիմել են Իսրայելի ԱԳՆ ղեկավար Էլի Քոհենին՝ կոչ անելով աջակցել ադրբեջանական դաժան շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Հրեա հայտնի գործիչները հիշեցրել են, որ Իսրայելը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի հետ, ուստի անհրաժեշտ է միջամտել և դադարեցնել հումանիտար ճգնաժամն Արցախում։

















