Լրահոս
16.01.2023

Պետությունը ստիպված է արձագանքել  շրջափակման հետևանքով առաջացող խնդիրներին․ Ռուբեն Վարդանյան

Պետությունը ստիպված է արձագանքել  շրջափակման հետևանքով առաջացող խնդիրներին․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել  շտաբի հերթական նիստը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը  նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել  շրջափակման հետևանքով  տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝  վերանայելով  իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել  առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է  աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ:  Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի  հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝  ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում  հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

Լրահոս
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
12:50
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
Առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման․ վարչապետ
12:21
Առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման․ վարչապետ
Բրյուսելը մտադիր է Երևան գործուղել 20-30 մասնագետներից բաղկացած թիմ. The Guardian
11:46
Բրյուսելը մտադիր է Երևան գործուղել 20-30 մասնագետներից բաղկացած թիմ. The Guardian