ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Գագիկ Բարսեղյանին:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 72-ը, կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 5-ը:
Գագիկ Բարսեղյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Թեկնածուն իր ելույթում նշել էր, որ համաշխարհային պրակտիկայում բարձրագույն աուդիտորական մարմինների հիմնական ազդեցության խողովակները խորհրդարանն ու հանրությունն են: