Երևանում և մարզերում հունվարի 17-ի ցերեկը, հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի և 18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Արցախում հունվարի 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: