Լրահոս 24/7
17.01.2023

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Վ. Ս.-ն, նույն բաժնի պետ Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի ընթացքում տնտեսվարողներից պարբերաբար կաշառք են ստացել․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հիշյալ պաշտոնատար անձինք նույն վարչական շրջանի տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողներ համապատասխան ընթացակարգի խախտմամբ գովազդային վահանակների տեղադրման փաստը չարձանագրելու և դրա համար պատասխանատվության միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև բացօթյա առևտրի համար նախատեսված տուրքն ամբողջությամբ չգանձելու դիմաց 2022 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նշված տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են ընդհանուր 320.000 ՀՀ դրամ: 2023 թվականի հունվարի 17-ին Վ. Ս.-ն և Կ. Խ.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն:



Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ