Արցախ
17.01.2023

Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան

Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ միջազգային կառույցները, որոնք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման  առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

Պատգամավորը նկատեց՝ անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, սակայն, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հումանիտար բնույթի տարբեր խնդիրներ է փորձում լուծել՝ հատկապես դեղորայքի և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների Հայաստան տեղափոխման հարցում: Սակայն Աբրահամյանը նկատեց, որ ԿԽՄԿ-ի ջանքերը բավարար չեն նույնիսկ նվազագույն խնդիրներ լուծելու համար: «Միջազգային դերակատարները, կառույցները, որոնք առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց հնարավորությունների քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար»,-ասաց  պատգամավորը:

Նա նշեց, որ չնայած հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոշ հասցեական հայտարարություններ հնչել են, սակայն որևէ շարունակություն այդպես էլ չի եղել: Ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց նաև Հայաստանի իշխանությանը՝ միջազգային դերակատարների, կառույցների հետ հետևողական աշխատանք չտանելու մեջ: Նա անբավարար գնահատեց արտաքին աշխարհի հետ աշխատանքում Հայաստանի իշխանությունների իրականացրած ջանքերը:

armenpress.am

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը