Լրահոս 24/7
17.01.2023

ՀՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ

Հ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Հետևաբար, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածը։

«Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են կոմիտեի ամփոփիչ դիտարկումները, մտահոգությունները, ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ քաղաքականության և ռազմավարության, համակարգման, ռեսուրսների բաշխման, անկախ մշտադիտարկման հարցերում կոմիտեի առաջարկություններին ու մտահոգություններին, նշվել, թե որքանով են դրանք կատարվել։

Զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվել սեռի հիմքով խտրականության, երեխայի լավագույն շահի, երեխայի լսված լինելու իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության, ընտանեկան միջավայրին ու այլընտրանքային խնամքի, որդեգրման գործընթացի, երեխաների հաշմանդամությանը, տարրական առողջությանը և բարեկեցությանը վերաբերյալ կոմիտեի մտահոգություններին։

Զեկույցում ներկայացվել է նաև, թե կոմիտեն ինչ մտահոգություններ է հայտնել երեխայի կրթության ու ժամանցի ապահովման վերաբերյալ, ապաստան չունեցող ու փախստական երեխաների վերաբերյալ և վերջիններիս տնտեսական շահագործմանը, անչափահասների գործերով արդարադատության իրականացմանը, երեխաների մարմնավաճառությանը և մանկական պոռնոգրաֆիային»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներկայացված են նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցներում տեղ գտած փաստերը։

Նշվում է, որ պաշտպանը զեկույցի անգլերեն տարբերակը սահմանված ձևաչափով ու կարգին համապատասխան որպես այլընտրանքային զեկույց կներկայացնի նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեին։

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ