Արցախ
18.01.2023

Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 հայ երեխաների. Թագուհի Թովմասյան

Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 հայ երեխաների. Թագուհի Թովմասյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է պատրաստում միջազգային իրավասու մարմիններին՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից 19 հայ երեխաների նկատմամբ էմոցիոնալ և հոգեբանական բռնություն գործադրելու փաստով:

Այս մասին պատգամավորը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած հաղորդագրության միջոցով:

«Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան մեկ ամիս անց վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ։

Սակայն Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, երեխաներին ենթարկել հոգեբանական բռնության։

Ադրբեջանցիների հանցավոր գործողությունները այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։

Այս սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները, որը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։

Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է գրառման մեջ:

Լրահոս
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան