Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալն ու պետքարտուղարը, տեղեկացնում է «Ազատություն»-ը։
Արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռը ընկել է բնակելի տան ու մանկապարտեզի միջև։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։
«Առաժմ հայտնի է 16 զոհերի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Զոհվածներից 9-ը գտնվել են ուղղաթիռի մեջ։ 22 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թվում՝ 10 երեխա»,- հայտնել է Ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն։

















