Աշխարհ
18.01.2023

Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձն օրակարգում չէ. Բլինքեն

Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձն օրակարգում չէ. Բլինքեն

Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը ներկայում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Ինչ վերաբերում է ԳՀՀԾ-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները շատ ամիսներ առաջ «սպանեցին» այս համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Հնարավորություն կար, որը նրանք մերժեցին, հնարավորություն, որը հավանության էր արժանացել ներգրավված բոլոր կողմերի՝ եվրոպացիների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից:

Այնպես որ ԳՀՀԾ-ն, որպես գործնական հարց, երկար ամիսներ օրակարգում չի գտնվում: Դա մեր ուշադրության կենտրոնում չէ», – ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ԳՀՀԾ-ին վերադառնալու հեռանկարների մասին հարցը: «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք կենտրոնանում ենք Իրանի գործողությունների վրա Ռուսաստանին զենքի մատակարարումների առումով՝ Ուկրաինայում անմեղ մարդկանց և էներգետիկ ցանցի դեմ կիրառելու համար:

Եվ, իհարկե, մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք տարածաշրջանում նրա մյուս ապակայունացնող գործողությունների վրա», – ասել է պետքարտուղարը։ Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է նաև «նախագահ Բայդենի հանձնառությունը՝ թույլ չտալու, որ  Իրանում երբևիցե միջուկային զենք հայտնվի»։

«Մենք շարունակում ենք համարել, որ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է», – նշել է ԱՄՆ սարտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Բլինքենը նաև խոստովանել Է նա, ԱՄՆ-ի համար «սարսափելի սխալ էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը» և դուրս գալ ԳՀՀԾ-ից։ «Այժմ մենք գործ ունենք հետևանքների հետ: Հետևանքներ, որոնց թվում է Իրանի շատ զգալի առաջընթացն իր միջուկային ծրագրի իրականացման գործում: Սա լրացուցիչ մարտահրավեր է` ի լրումն մյուս գործողությունների, որոնք Իրանը ձեռնարկում է: Սակայն, ինչպես ասացի, ԳՀՀԾ-ն ներկայումս (բանակցությունների) սեղանին չէ», – հավելել է Բլինքենը։

ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրել Էին 2015 թ.-ին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախորդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ վերադառնալու Թեհրանի հետ միջուկային գործարքին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:

armenpress.am

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան