Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ այսօր կայացած հանդիպմանը ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունների ողբերգությունը սկսվել է 2014 թվականից։
2014-ին Ուկրաինայի նախագահ ռուսամետ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ արեց Գերագույն ռադան։ Նա հեռացել էր Կիևից Խարկով, այնուհետև Ղրիմ, իսկ հետո փախել Ռուսաստան։
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի ողբերգական իրավիճակը սկսվել է այդ «հակասահմանադրական, հակապետական, զինված հեղաշրջումով», իսկ ինչ իրենք այսօր անում են, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողությունը, փորձում են «դադարեցնել պատերազմը»։

















