ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնը շուտով պատրաստ կլինի:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։
«Արսեն Թորոսյանի (ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր-խմբ․) որոշումների շնորհիվ այս պահին մի քանի բժշկական կենտրոն է կառուցվում զրոյից և բազմաթիվ բժշկական կենտրոններ վերակառուցվում և վերանորոգվում են»,-գրել է Սարգսյանը։

















