Լրահոս
19.01.2023

Դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ին և դրա մշտական անդամ երկրներին․ հայտարարություն

Դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ին և դրա մշտական անդամ երկրներին․ հայտարարություն

Ադրբեջանի Հանրապետության ռասիստական իշխանությունների կողմից վարձված շինծու «բնապահպանների» անվան տակ, որոնցից և ոչ մեկին չեն ճանաչում որպես այդպիսին անգամ Ադրբեջանի բնապահպանները, շարունակվում է հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում, որը սպառնալիք է Հայաստանի համար, երբ Ադրբեջանից և Թուրքիայից հնչում են նոր ռազմական ագրեսիայի բացահայտ կոչեր։

Ադրբեջանն իր կազմավորումից՝ 1920 թվակա­նից ի վեր, մշտապես վարում է ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային ճնշումների, բռնության և էթնի­կ զտում­ների քա­ղաքակա­նություն՝ բոլոր ազ­գային փոքրա­մաս­նություն­ների, հատկապես հայերի նկատ­մամբ։ Այդ ամենը լիովին համա­պա­տաս­խա­նում է ՄԱԿ-ի 1948 թվա­կանին ընդունած «Ցեղաս­պա­նու­թյան կանխար­գելման և դրա դեմ պայքարի մասին» բա­նաձևին (United Nations General Assembly on 9 December 1948, Resolution 260 (III); “Adoption of the Conven-tion on the Prevention and Punishment of the Crime of Genocide”): Նույնը շարունակվում է այսօր՝ դաժան ցրտի պայմաններում արգելափակելով Արցախի գազամուղը, Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհը՝ նպատակ ունենալով սոցիալական, առողջապահական, պարենային և տնտեսական անտանելի իրավիճակ ստեղծել և արցախահայությանը պարտադրել զանգվածային ատագաղթ։

Մենք՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական հանրությունը ներկայացնող կազմակերպությունների անդամներս դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և դրա մշտական անդամ երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ինպես նաև Արցախի հարցով հատուկ մանդատով ներկայացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային։ 

Եթե մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, որն այս դեպքում աղերսվում է տարրական ապրելու իրավունքի հետ, վերացական հասկացություններ չեն և չկան երկակի ստանդարտներ տարբեր երկրների ու տարածաշրջանների համար, ապա կոչ ենք անում՝ 

 • անհապաղ հասցեականորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտման նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության շրջափակումը,

• շրջափակման վերացմանն ուղղված կոչերին և հայտարարություններին չանսալու և չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ, ինչպես նաև՝ համապատասխան գործիքակազմ, և կասեցնել նրա անդամությունը միջազգային կազմակերպություններին, 

 •  ձեռնարկել միջոցներ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով ռազմական ագրեսիայի լարումը և զարգացումը կանխելու նպատակով։ 

    1. ՇՈՒՇԻ հայրենակցական միություն
    2. «Արկադի ՏերԹադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ»ՀԿ 
    3. Համահայկական ազգային համաձայնություն
    4.  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»ՀԿ
    5.  «Հայ ազգային ճակատ» ՀԿ
    6. Նժդեհյան ցեղակրոն կուսակություն
    7.  «Պահեստազորի սպաներ» շարժում
    8. Հայք-Հայկազուն կուսակցություն
    9. Քրիստոնեա Ժողովրդական կուսակցություն
    10.  «ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական ՀԿ
    11.  «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ»  նախաձեռնություն
    12.  «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
    13.  «ԹԵԳՄ» ՀԿ (Թերապևտների երիտասարդական գիտական միություն)
    14.  «ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
    15.  «Անգել» ՀԿ
    16.  «ՆՅՈՒ ԱՐՔ» ՀԿ
    17.  «ԱՊԱԴԱՆԱ»  ՀԿ
    18.  «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» հետազոտական կենտրոն
    19.  «Ֆերմերային շարժում» ՀԿ
    20.  «Քաղաքակրթությունների երկխոսություն» Ազգային կենտրոն
    21. Համահայկական գրողների միություն
    22. Սպառողների աջակցման կենտրոն
    23. ՋԵՆԵՍԻՍ – ԱՐՄԵՆԻԱ ուղեղային կենտրոն հիմնադրամ
    24. մշակույթի գործիչների «Ձայն հայրենեաց» շարժում
    25. «Վերադարձ» հիմնադրամ
    26. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
    27. «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ
    28.  «ԱՐԱԲՈ» հայրենասիրական միություն» ՀԿ
    29. «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն ՀԿ

Լրահոս
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
12:50
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև