Լրահոս
19.01.2023

Հաշմանդամության եվրոպական ֆորումն ու Հաշմանդամության միջազգային դաշինքը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Հաշմանդամության եվրոպական ֆորումն ու Հաշմանդամության միջազգային դաշինքը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Հաշմանդամության եվրոպական ֆորումն ու Հաշմանդամության միջազգային դաշինքը համատեղ հայտարարություն են տարածել՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։

Կազմակերպությունները կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և մարդասիրական օգնություն ապահովել բոլորի համար․

«Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող կազմակերպություններս, մտահոգությամբ հետևում ենք Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող փրկարար ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին։

Միջանցքի փակումը հանգեցրել է մարդու իրավունքների մի շարք խախտումների, ինչպես նաև մարդասիրական օգնության մերժման, ինչն անհամաչափ բացասական ազդեցություն է ունենում հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Շրջափակման հետևանքով շուրջ 120000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9000 անձ բախվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Դրանք ներառում են նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, քանի որ շուրջ 1100 մարդ, այդ թվում՝ իրենց ծնողներից բաժանված 270 երեխա չի կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տներ:

Երեխաների ներառական կրթության իրավունքը խաթարվել է, քանի որ սննդի մատակարարման անապահովության պատճառով փակվել են մանկապարտեզներն ու նախակրթարանները։ Ճանապարհի փակման պատճառով տարածաշրջանում անհնարին է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։ Խանութները հիմնականում դատարկ են, իսկ դեղորայքը, այդ թվում՝ երեխաների և առողջական երկարատև խնդիրներ ունեցող անձանց համար, հիմնականում անհասանելի է։ Տեղեկություններ կան, որ դեղերի պակասության պատճառով երեխաներին մեծահասակների համար նախատեսված դեղեր են տալիս։
Իրավիճակը հատկապես բարդ է խնամքի հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ դեղերի հասանելիության խնդիրն օրեցօր սրվում է, և սնունդը սահմանափակ է հատկապես սննդակարգի հատուկ պահանջներ ունեցող մարդկանց համար: Հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ կարող են տեղափոխվել Հայաստան։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում բոլոր կողմերին կատարել իրենց բոլոր պարտավորությունները՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի 2475 բանաձևի: Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է անհապաղ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ պարբերության։ Մենք կոչ ենք անում ապահովել անարգել հումանիտար հասանելիություն, ինչպես նաև Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատություն՝ երկու ուղղություններով բոլոր քաղաքացիական անձանց համար՝ ապահովելով անվտանգ, ժամանակին և անսահմանափակ մարդասիրական օգնություն բոլորի համար։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չունեցող անձանց իրավունքների ապահովման համար՝ ստեղծելով նրանց համար մատչելի պայմաններ և խելամիտ հարմարեցումներ։ Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր առաջնորդներին միասին աշխատել խաղաղ լուծման ուղղությամբ՝ կանխելու հակամարտության ռազմական սրումը և նպաստելու խաղաղ բանակցությունների հեշտացմանը։

Կոչ ենք անում մարդասիրական դերակատարներին և իրավապաշտպան կազմակերպություններին համարժեք օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց տարածաշրջանում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարիքային տարբերությունները, ինչը սահմանված է միջազգային չափորոշիչներում՝ ներառյալ Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդասիրական գործողություններում ներառելու վերաբերյալ ուղեցույցում:

Պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների նշանակալից մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, խթանելու և առաջնահերթ դարձնելու նպատակով»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան