Լրահոս
19.01.2023

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը. ՀՀ վարչապետ

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը. ՀՀ վարչապետ

Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն: ՀՀ կառավարության նիստի շրջանակում այսպիսի գնահատական է տվել Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի ընդունած զեկույցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-19-ը տեղի ունեցած լիագումար նստաշրջանի ընթացքում, այսինքն՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ ընդունվել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում. 2022 թվականի տարեկան զեկույցը», որը զեկուցել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթրնը:

Այդ փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան մեր տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետության մասին: Մասնավորապես, զեկույցը խստորեն  դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ, բացասական հետևանքներ ունեցող ակցիա:

Վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արել ադրբեջանական իշխանություններին՝ անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից: Համոզմունք է արտահայտում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Մտահոգություն է արտահայտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:

Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:

Ողջունում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայությունը և կոչ է անում Եվրամիության խորհրդին՝ ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում:

Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ այն կարող է ստեղծել կանխամտածված մարդասիրական ճգնաժամ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Պահանջում է Ադրբեջանի իշխանություններից՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Հիշեցնում է, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման՝ հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության:

Այս փաստաթուղթն ընդունվել է 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Պիտի ընդգծեմ, որ այս փաստաթուղթը միայն Հայաստանի մասին չէ, այն շատ ծավալուն փաստաթուղթ է, 92-ից 99-ը կետերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղին, մեր տարածաշրջանին:

Ընդունված փաստաթուղթը շատ կարևոր է այն առումով, որ ըստ էության արտահայտում է օբյեկտիվ իրականությունը, և պետք է նաև այս առումով շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության մեր այն գործընկերներին, ովքեր շարունակական, հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը Եվրախորհրդի պատգամավորներին և մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ և, ի վերջո, հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան