Ղազախստանի «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունն իր շարքերից հեռացրել է Մեջլիսի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր Ազամաթ Աբիլդաևին, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Երեկ՝ հունվարի 18-ին, Ազամատ Աբիլդաեւը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ սատարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի իշխանություններին անվանել «նացիստ»։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ուկրաինայում խաղաղ բնակիչների մահվանը, պատգամավորն ասել է, որ զինված հակամարտությունում հնարավոր չէ խուսափել զոհերից։

















