Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում։
Այդ մասին նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշենցենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

















