Մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները շարունակում են ցավակցական հեռագրեր հղել ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Յոել Լիոնը նույնպես ցավակցական հեռագիր է հղել․
«Շատ վշտացած եմ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած պատահական հրդեհի հետևանքով 15 զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը։

















